Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Լինես այնքա՜ն արհամարհված, որ անգամ քոսոտ շունը, իր արժնապատվությունից ցածր համարի քո ձեռքից հաց վերցնելը

Լինես այնքա՜ն արհամարհված, որ անգամ քոսոտ շունը, իր արժնապատվությունից ցածր համարի քո ձեռքից հաց վերցնելը
15.06.2024 | 14:55

Մի թզաչափ հեռու Սարսանգ ու Ջողազ լինի:

Մի արմնկաչափ հեռու՝ Մինգեչաուր:

Ձեռքդ մեկնես՝ Բաքու -Ջեյհան, Բաքու - Սուփսա խողովակաշարերին ու Բաքու - Ախալքալաք -Ղարս երկաթուղուն կպչի ու էս օրին լինե՞ս...

Լինես այնքան արհամարհված, որ ոչ միայն քեզ շան տեղ չդնեն, այլև քոսոտ շունը, իր արժնապատվությունից ցածր համարի քո ձեռքից հաց վերցնելը:

Ի՜նչ համատիեզերական հանճաարեղ, անզուգական էշ պիտի լինես....

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ